00:00:00

Երևանի N49 մանկապարտեզի աշխատակիցը վարակված է Covid-19-ով

19:10, 22 մայիս 2020 Առողջություն

Երևանի թիվ 49 մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկը կորոնավիրուսով է վարակվել. այսօր ստացվել է թեստի պատասխանը, որը դրական է: Այս մասին Armtimes-ի հարցմանն ի պատասխան հաղորդել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Կատարվել են համապատասխան աշխատանքներ, պարզվել է կոնտակտավորների շրջանակը, նրանք ինքնամեկուսացել են, որոշ ժամանակ անց կկատարվի թեստավորում, ի հայտ կբերվի՝ նրանց թվում վարակակիր կա, թե չէ»,- ասել է Հակոբ Կարապետյանը:
Մանկապարտեզն անձնակազմի այլ անդամների միջոցով գործարկելու հավանականության մասին հարցին ի պատասխան՝ նա նշել է.
«Առայժմ հստակ է մի բան՝ մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա, մինչև բժիշկները, մասնագետները բացելը ճիշտ համարեն»: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր