00:00:00

«Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները թեստավորվել են

03:33, 22 մայիս 2020 Առողջություն

Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստեր են հանձնել: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Բոլոր ֆուտբոլիստները թեստավորվել են և նրանց պատասխանները բացասական են եղել: Այժմ «Յուվենտուս»-ը մարզումներն անցկացնում էր փոքր խմբերով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները:  Իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենովան» չեն ցանկանում նորից մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որոնց, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր