00:00:00

Վանաձորում 2-րդ հարկի պատուհանից ընկած 9-ամյա երեխայի վիճակը կայունացել է

18:16, 21 մայիս 2020 Առողջություն

Վանաձորի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ «Վանաձորի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է, առողջության մեջ նկատվում է դրական դինամիկա: Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Հիշեցնեմ, որ 2-րդ հարկի պատուհանից ընկնելուց հետո երեխային տեղի ԲԿ-ում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել, որից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել էին Երեւան: Առկա էր համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա եւ մի շարք այլ վնասվածքներ»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր