00:00:00

Կորոնավիրուսով վարակված, սակայն այլ հիվանդությունից մահացածները չեն դիահերձվել․ նախարար

17:42, 21 մայիս 2020 Առողջություն

Հայաստանում այն 27 քաղաքացուն, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, չեն դիահերձել։ Մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Այդ 27 պացիենտը, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա էր հասել այլ պատճառով, չեն դիահերձվել։ Մահվան պատճառը միշտ չէ, որ դրվում է դիահերձման հիման վրա, այդ թվում մյուս սովորական հիվանդությունների դեպքում, ինչպես նաև կորոնավիրուսային վարակից առաջ։ Այդ կլինիկական ախտորոշումը դրվում է բազմաթիվ օբյեկտիվ բժշկական փաստերի հիման վրա՝ սկսած ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում (ինսուլտ – խմբ․), ինչի դեպքում պարտադիր չէ գլխուղեղի տրեպանացիա իրականացնելը»,- նշեց Թորոսյանը։ Նա շեշտեց, որ դիահերձումը մարդու մահվան պատճառն ախտորոշելու տարբերակներից մեկն է։ Հայաստանում արձանագրվել է մահվան 27 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 70 քաղաքացի։ Վերջին 24 ժամում երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5 606 դեպք, որոնցից 2 581-ն` առողջացած: Թեստավորվել է 45 822 քաղաքացի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 928 պացիենտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր