00:00:00

Ռեկորդային՝ 1751 թեստավորում է արվել նախորդ օրը, բուժում ստացող ակտիվ քաղաքացիների թիվն աճել է 170-ով․ նախարար

16:24, 21 մայիս 2020 Առողջություն

Համաճարակային տեսանկյունից ռեկորդային թվով՝ 1751 թեստավորում է արվել նախորդ մեկ օրվա ընթացքում։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան «Մոտ մեկ ամիս առաջ, երբ մեր առաջ պլան էինք դրել բարձրացնել թեստավորումների թիվը, նշաձողը օրական 1000 հետազոտություն էր, սակայն մենք արդեն հասել ենք 1751 թվի»,- նշեց նա։ Միեւնույն ժամանակ, նախարարի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում բուժում ստացող ակտիվ քաղաքացիների թիվը աճել է 170-ով, ի տարբերություն նախորդ օրվա, երբ ավելի շատ քաղաքացի է դուրս գրվել, քան ընդունվել։ Կորոնավիրուսից բուժվող քաղաքացիների թիվն այս պահին 2928 է։
https://www.youtube.com/watch?v=GcXL_GSUy2w&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր