Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, ընդհանուր 70 մահ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես տեղանք էի ուզել կորոնավիրուսի հետ կապված հանրության մեջ առկա տրամադրությունների վերաբերյԼ Այտեղից զարմանալի փաստեր իմացա, որ նույնիսկ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառբնալ կորոնավիրուսի պացիենտ: Դա ունի կոնկրետ բացատրություն, իբր միջազգային օգնություն ստանալու համար եւ այլ հիվանդություններից առաջացած մահերը գրանցում են որպես կորոնավիրուսով պայմանավորված մահեր: Ուզում եմ նորից ընդգծել, որ առաջին օրվանից մենք որեւէ ոչ ստույգ տեղեկատվություն չենք հաղորդել:
Մեր կառավարությունը իր գոյության ընթացքում ոչ մի մանիպուլյատիվ տեղեկություն չի հաղորդել հանրությանը:
Իրավիճակը շատ ավելի շուրջ է, քան կարող ենք պատկերացնել: Մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ առելու համար, որպեսզի ստիպված չլինենք գնալ ամենածայրահեղ սահմանափակումների: Մենք պետք է կարողանանք կարանտինային պայմաններ ապահովել առանց կարանտին հայտարարելու»,-ասաց վարչապետը: