
«Ես ոչ մի ազդակ չեմ նկատել վարչապետի կամ նախարարի կողմից, որ ես դիմում գրեմ, հեռանամ: Եթե ազդակն այն է, որ իմ նախաձեռնություններին աջակցություն չեմ ստացել, ապա պարզապես կարող էին ասել, որ չեն ուզում, որ ես նախաձեռնություններ ունենամ և ես հագիստ դիմում կգրեի ու կհեռանայի, այդտեղ խնդիր չկա»,- ասել է Գոգյանը:Անդրադառնալով իր հրաժարականի պատճառներին՝ Սմբատ Գոգյանն ասել է. «Ես համարում եմ, որ այս կառավարությունը, որն ամենալեգիտիմն է Հայաստանի վերջին 25 տարվա պատմության մեջ առնվազն, պետք է ցույց տար, թե ինչպիսին պետք է լինել, և ես իմ ամբողջ գործունեության ընթացքում փորձել եմ ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի պետական համակարգը՝ մաքսիմալ թափանցիկ, մաքսիմալ անկեղծ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=vqSxLgiOaJw&feature=emb_logo