00:00:00

Կորոնավիրուսի իրավիճակը տարածաշրջանում

03:53, 20 մայիս 2020 Առողջություն

Մայիսի 19-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։ Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 4,867,515 է։ Մահացել է 321,459 մարդ, բուժվել՝ 1,661,697-ը։ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 299,941-ի։ Բուժվել է 76,130 մարդ, մահացել է՝ 2,837-ը։ Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 151,615 դեպք է գրանցվել, մահացել է 4,199 մարդ, բուժվել՝ 112,895-ը։ Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7,119-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 124,603 դեպք։ Ապաքինվել է 97,173 մարդ։
Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 3,518 անձի մոտ, որից 2,198-ն ապաքինվել են, 41-ը՝ մահացել է։ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 707-ի։ Մահացել է 12 մարդ, բուժվել է 456 մարդ։ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 5041-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 2164 է, վիրուսից 64 մարդ է մահացել։ Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն է։ 1,519,986 վարակված, 91,179 մահ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր