00:00:00

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 294-ով

19:10, 18 մայիս 2020 Առողջություն

Իրանում կորոնավիրուսի մայիսի 18-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 294-ով՝ ընդհանուրը կազմելով 122 հազար 492: Վերջին մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 69-ով: Երկրում, ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 7 հազար 057 մարդ: Իրանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ ծանր վիճակում է գտնվում 2 հազար 712 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1197-ով՝ կազմելով 95 հազար 661 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 701 հազար 640 անձ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր