00:00:00

Հայտնաբերվել է կորոնավիրուսն արգելակող հակամարմին. Fox News

02:45, 17 մայիս 2020 Առողջություն

Ամերիկյան Sorrento Therapeutics բիոդեղագործական ընկերության գիտնականները հակամարմին են հայտնաբերել, որը, համաձայն ընկերության հայտարարության, 100 տոկոսով արգելափակում է կորոնավիրուսը: Այս մասին տեղեկացնում է Fox News-ը: Աղբյուրի տեղեկություններով, մասնագետները հետազոտել են միլիարդավոր հակամարմիններ, եւ հետագա հետազոտությունը ցույց է տվելմ որ դրանցից մեկը՝ STI-1499-ը, ընդունակ է մարդու բջիջները պաշտպանել վարակվելուց: Նշվում է, որ այն վիրուսը օրգանիզմից հանում է 4 օրում:
Սա դեղ է, ասել է Sorrento Therapeutic-ի հիմնադիր դոկտոր Հենրի Ջին (Dr. Henry Ji): Փորձարկումները տեղի են ունեցել միայն լաբորատոր պայմաններում, այդ պատճառով ընկերությունն առայժմ արտադրության թույլտվություն չի ստացել: Դոկտոր Ջին ասել է, որ այս դեղամիջոցը հնարավորություն կտա հանել կարանտինը բոլոր երկրներում: Եթե մեր օրգանիզմում լինի այս հակամարմինը, սոցիալական հեռավորությունը պետք չի լինի, ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր