00:00:00

Անհնար է նսեմացնել հայ ժողովրդի ավանդը 2-րդ աշխարհամարտում հաղթանակի գործում․ Նիկոլ Փաշինյան

18:53, 16 մայիս 2020 Քաղաքականություն

Ինչպես կարելի է նացիզմի կողմնակից լինելու մեջ մեղադրել Հայստանին, երբ Ալիեւն անձամբ կազմակերպում է նացիստական ռեժիմի գործակցի փառաբանումը, իսկ աշխարհում ներկայանում որպես նացիզմի հակառակորդ։ Սա անընդունելի է։ Այս մասին առցանց ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցը հետեւյալն էր․ «Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում ռուսական ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում շարունակել է Գարեգին Նժդեհի հերոսացման մեջ մեղադրել Հայաստանին, այդ կերպ մեղադրելով ֆաշիզմին մեր երկրում տուրք տալու մեջ։ Ինչպես կմեկնաբանեք Ալիեւի այս հայտարարությունները, եւ արդյո՞ք դրանք կարող են իրենց հետքը թողնել հայ-ռուսական հարաբերությունների վրա»։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ասուլիսի ձեւաչափը նարավորություն է տվել ծանոթ լինել հարցերին եւ պատրաստվել դրանց։ «Գարեգին Նժդեհի հետ կապված մի նրբության Աշխաբադում, ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին եմ անդրադարձել։ Դրանից հետո, իմիջիայլոց, ռուսական մամուլում մի հիանալի հոդված կարդացի Գարեգին  Նժդեհի մասին, որտեղ ասվում էր, որ Նժդեհը ռուսական բանակի սպա է եղել, եւ ռուսական բանակի կազմում մասնակցել է Բալկանյան պատերազմին, պարգեւատրվել։ Այս առումով Ռուսաստանում, կարծում եմ, նույնպես պետք է Գարեգին Նժդեհին վերարժեւորեն»։ Այս համատեքստում, Ադրբեջանի քաղաքականությունը ՀՀ վարչապետի խոսքով՝  հետեւյալն է․ ուզում են նսեմացնել հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին, ցույց տալ, թե հայերը ֆաշիստների, նացիստների հետ համագործակցող ժողովուրդ են։ «Ուզում եմ այս թեմայի մասին խոսել փաստերով։ Պատերազմին մասնակցել է 600 հազար հայ,  100 հազար հայ մասնակցել է Խորհրդային Միությունից դուրս, այսինքն  Եվրոպայի եւ Ամերիկայի ուժերի կազմում։ 300 հազար հայ զոհվել է։  Երկրորդ աշխարհամարտի տարիներին 65 հայ ստացել է գեներալի կոչում։ Պատերազմին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 115 գեներալ, 4 հայագի մարշալ է եղել՝ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Խուդյակովը, Սերգեյ Ագանովը եւ մեկ ծովակալ՝ Հովհաննես Իսակովը։ Հերոսներից 26-ը Լեռնային Ղարաբաղից են, 27 հայ համարվում է Փառքի շքանշանների լիարժեք ասպետ, այսինքն ունեցել է փառքի բոլոր աստիճանների շքանշանները։ Մեկն իմ տատիկի եղբայրն է։ Հայ ժողովուրդը կազմավորել է 6 հայկական դիվիզիա՝ 60 հազար զինվորով։ Հերոսներով հայերը 6-րդն են խորհրդային ազգերի շարքում։ Ուզում եմ ասել, որ նսեմացնել հայ ժողովրդի դերն ու ավանդը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի գործում, անհնար է»։ Բայց, ասել է Նիկոլ Փաշինյանը, եթե ադրբեջանցիներն ուզում են հայերին նացիստների հետ գործակցող ժողովուրդ ներկայացնել, ապա հարկ է ներկայացնել   մի քանի փաստական տվյալ․ «Պատերազմի տարիներին մոտ 75 հազար ադրբեջանցի ներգրավված է եղել է ֆաշիստական  լեգեոներական խմբավորումներում։ Կազմավորվել է ադրբեջանական լեգեոն, որն ունեցել է իր բոլոր ատրիբուտները՝ սկսած հագուստից, ահա այսպիսի՝ Վերմախտի զինվորների հագուստներ, տարբերանշաններով (ցույց է տալիս՝ խմբ․)։ Ավելին՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին լույս  է տեսել ադրբեջանական լեգոներական պաշտոնաթերթը (ցույց է տալիս՝ խմբ)։ Էլի ատրիբուտներ եմ ուզում ցույց տալ, դրոշ՝ նացիստաադրբեջանական, սա՝ համազգեստի ատրիբուտ, պաշտոնաթերթի առաջին էջը պաշտոնաթերթը (ցույց է տալիս՝ խմբ) »։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր