00:00:00

Փաշինյանը՝ ԼՀԿ-ի, ՀԱԿ-ի և լրագրողների հետ հարաբերությունների մասին. տեսանյութ

17:43, 16 մայիս 2020 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվել, որ ում հետ ճանապարհ է անցել՝  լրագրողներ, «Լուսավոր Հայաստան»,ՀԱԿ՝ բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել: Փաշինյանն ընդգծեց, որ քաղաքական առումով պատճառները շատ բացահայտ ու հրապարակային են եղել: Ասաց, որ պարզապես եկել են վճռական պահեր, ունեցել է  քաղաքական փոփոխություններ իրականացնելու իր սեփական պատկերացումները, և դրանք համընկել են նաև մի շարք քաղաքական ուժերի պատկերացումների հետ, սակայն ինչ-որ մի պահից այդ պատկերացումները ընդհանրապես դադարել են: Վարչապետի խոսքով՝ իր  քաղաքական գործունեության ընթացքում անցած ամենակարևոր ճանապարհը եղել է 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիից սկսած ճանապարհը, որը համախոհների փոքր խմբով են իրականացրել: «Նախկինում ՀԱԿ-ի հետ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ՝ «Ելք» դաշինքի շրջանակում, հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով: ՀԱԿ-ի պարագայում այդ առիթը եղել է, հիշում եք՝ հայտնի եռյակ-քառյակի տրամաբանությունը: Դրանից առաջ էլ՝ բուրժուադեմոկրատական  հեղափոխության տեսության հետ կապված անհամաձայնությունը: «Լուսավոր Հայաստանի» հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել այն ժամանակ, երբ «Ելք» խմբակցությունում քննարկում էինք, որ Հայաստանում պետք է Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալուն  ուղղված շարժում սկսենք, քայլարշավ սկսենք: Շատ խորը գաղափարային տարաձայնություններ սկսեցին։ Կարծում եմ՝ կյանքը ցույց տվեց, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններ ցույց տալու մեթոդի բանաձևի իմ պատկերացումները ավելի ճիշտ դուրս եկան, քան իմ հարգարժան գործընկերներինը։ Քաղաքական գործունեության մեջ երբեք չեմ վախեցել միայնակ մնալ:  Լրագրությամբ զբաղվելու տարիներին էլ ենթագիտակցորեն իմ լրագրողական գործունեությունս ընկալել եմ որպես քաղաքական գործունեության մի մաս»,- պարզաբանեց վարչապետը: https://www.youtube.com/watch?time_continue=107&v=0C3TGchA_rA&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր