00:00:00

Թոքաբորբով՝ 700 հիվանդ, ծայրահեղ ծանր՝ 32. Թորոսյանը ներկայացրել է թվերը

00:50, 16 մայիս 2020 Առողջություն

Թոքաբորբով 700 հիվանդ ունենք, ծայրահեղ ծանր՝ 32 ծանր վիճակում՝ 65, եւ 11 քաղաքացու միացված է թոքերի արհեստական շնչառության սարք։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ազատություն Հ/Ը-ի հետ զրույցում հայտնել է Արսեն Թորոսյանը։ «Թվերի աճին զուգընթաց թոքաբորբ ունեցող քաղաքացիների թիվն աճում է, սակայն ծայրահեղ ծանր եւ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հարաբերականորեն կայուն է, ինչը լավ ցուցանիշ է։ Թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվն էլ է տատանվում 10-ի շուրջ, դրանից ավելին չենք ունեցել, այսինքն՝ 11-ը ամենամեծ թիվն է, որ մենք երբեւէ ունեցել ենք»,- ասաց նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր