Այս մասին գրում է Football Italia-ն: Իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենոան» չեն ցանկանում նորից մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որի, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի:
Իտալիայում մտածում են Սերիա Ա-ն հունիսի 13-ին վերսկսելու մասին: Այժմ ակումբները սկսել են մարզումները, սակայն ֆուտբոլիստները մարզվում են անհատական ծրագրով և միայն հաջորդ շաբաթ կկարողանան մարզվել ընդհանուր խմբով:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: