00:00:00

2 հոգի՝ 20 քմ խանութում․ Բացօթյա տեղում դիմակ կարելի է չկրել, բայց պարտադիր է ունենալ

20:51, 15 մայիս 2020 Քաղաքականություն

20 քառակուսի մետր տարածքով խանութներում չեն կարող 2 հոգուց ավելի մարդ գտնվել, հայտարարել է Էկոնոմիկայի փոխնախարարի Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով Պարետատան կողմից արտակարգ դրության ժամկետի երկրարաձգման նոր պայմանները։ Սիմոնյանն ասել է, որ տնից դուրս գալուց քաղաքացին է պետք պարտադիր ունենա պաշտպանիչ միջոցներ, սակայն, եթե զբոսնում է բաց տարածքում և իր կողքին մարդ չկա, կարող է չկրել: Դրանց առկայությունը պարտադիր է շփվելիս և խանութներ մտնելու համար:
Փոխնախարարը նշել է, որ մայիսի 18-ից հանվելու են մի շարք ոլորտներում առկա սահմանափակումները, սակայն սահամանափակված կլինի հյուրանոցային և այլ բնակատեղերի տրամադրման գործունեությունը՝ բացառությումբ այն տնտեսվարողների, որոնք կկիրառեն հյուրերի հաշվառման ռեգիստր։ Հանգստյան տների գործունեությունը սահմանափակված չի լինի: Վարոս Սիմոնյանը հայտնել է, որ հանվել է նաև հանրային սննդի օբյեկտների գործունեության այն սահմանափակումը, ըստ որի վերջիններս կարող էին միայն բացօթյա գործունեություն ծավալել: Ըստ նրա՝ պարետի որոշմամբ հաստատվել է 12 հավելված, որոնցում հստակ սահմանված են յուրաքանչյուր գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ կանոնները և դրանց պահպանման նկատմամբ խիստ վերահսկողություն է իրականացվելու: «Բոլոր չարգելված գործունեության տեսակները, չսահմանափակված գործունեության տեսակները թույլատրվելու է իրականացնել միայն այն դեպքում, ամբողջովին կատարվեն հավելվածներով սահմանված կանոները»,- հայտարարել է փոխնախարարը և տնտեսվարողներին խորհուրդ տվել մայիսի 18-ից չսկսել գործունեությունը, եթե չեն կարողանա ապահովել այդ կանոնների կատարումը: Սիմոնյանը նշել է, որ հանրային սննդի օբյեկտներում բարձր ջերմությունով և այլ ախտանիշներով հաճախորդների չեն սպասարկի և նրանց վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդվի առողջապահության նախարարության թեժ գծին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր