00:00:00

Նախարարությունն աշխատում է կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան ունենալ

18:05, 14 մայիս 2020 Առողջություն

ՀՀ առողջապահության նախարարությունը աշխատանքներ է տանում կորոնավիրուսից մահացած անձանց համար հատուկ պայմաններով դիահերձարան ունենալու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այս մասին ասաց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում ե՞րբ են դիահերձելու կորոնավիրուսից մահացածներին: «Ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովմաբ թույլատրվում է իրականացնել դիահերձումը: Եվ ներկայումս Առողջապահության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ՝ ունենալու նման պայմաններով և սարքավորումներով հագեցած դիահերձարան»,-ասաց Նանուշյանը: Փոխնախարարի խոսքով՝ միայն այդ պարագայում արդեն կկարողանան լիարժեք ասել, որ անվտանգ պայմաններում կարող են իրականացնել դիահերձում: Հայաստանում մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 860 դեպքորոնցից 1 572-նառողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 218 պացիենտԸնդհանուր առմամբկատարվել է  36 016 թեստավորումԿորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 դեպք

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր