00:00:00

Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է. ինքնազգացողությունը լավ է

17:56, 14 մայիս 2020 Քաղաքականություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը: «Մայիսի 13-ին է թեստը եղել, թեստի արդյունքները բացասական են: Նախարարի ինքնազգացողությունը լավ է, ուղղակի ինքնամեկուսացված են և՛ նախարարը, և՛ նախարարության այլ աշխատակիցներ, քանի որ շփում են ունեցել վարակակիրների հետ»,- ասաց Մուրադյանը: Մամուլի խոսնակը հստակ թիվ չցանկացավ նշել, թե նախարարության քանի աշխատակից է ինքնամեկուսացված: Կորոնավիրուսի թեստ է հանձնել և ինքնամեկուսացվել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը կոնտակտավորի կոնտակտավոր է:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31