00:00:00

Կորոնավիրուսով հիվանդներից 660-ը թոքաբորբ են տանում, կա 66 ծանր և 33 ծայրահեղ ծանր հիվանդ․ փոխնախարար

17:16, 14 մայիս 2020 Առողջություն

Կորոնավիրուսով հիվանդների շրջանում ներկա պահին 660 մարդ թոքաբորբ են տանում, կա 66 ծանր և 33 ծայրահեղ ծանր հիվանդ, 6 հիվանդ էլ միացված է արհեստական շնչառության սարքին։ Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ «Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 նոր դեպք, ցավոք, մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49: Ընդհանուր առողջացածները 1572-ն են, փաստացի բուժվողները՝ 2218»,- հայտնեց առողջապահության փոխնախարարը։ Կառավարությունբ այսօրա նիստում ընդունեց արատակարգ դրությունը ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը երկարաձգելու մասին որոշումը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ արտակարգ դրության երկարաձգման պատճառները վարակի տարածման թվային ցուցանիշներն են, վարակի տարածման դինամիկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր