00:00:00

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին

00:06, 14 մայիս 2020 Քաղաքականություն

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը 2020թ. մայիսի 1-ից 10-ը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 454 հոդված, որոնցից 26-ը եղել է բացասական, 16-ը՝ դրական, 412-ը՝ չեզոք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արժանացել է քննադատական հոդվածների։ ԱԺ-ում ծեծկռտուք տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև: Ծեծկռտուքին միացել էին նաև այլ պատգամավորներ: Ըստ հրապարակումների` Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ծափահարություններ են հնչել ԱԺ-ում, ինչը քննադատության է արժանացել․ «Հեղափոխականը խփում էր կիսահեղափոխականին։ Բոլորի աչքի առաջ հեղափոխականը սադրեց ու հարձակվեց։ Տեսան բոլորը, այդ թվում՝ հեղափոխական 88-ը։
Բայց հետո հայտնվեց նրանց ղեկավարն ու գրեթե Օրուելի ոճով ասաց. «Ճիշտ չե՛ք տեսել, մեղավորը Էդմոնն էր...»։ Եվ 88-ը սկսեց ծափահարել, ինչը նշանակում էր՝ իհա՛րկե, մենք ճիշտ չենք տեսել, ճիշտ չենք հասկացել... Իհա՛րկե, մեղավորը Էդմոնն էր։ Ծափահարում էր նաև Արարատ Միրզոյանը, որը 2 ժամ առաջ, տագնապած, անվտանգություն էր կանչում՝ հենց իր հեղափոխականին զսպելու»: Ծեծկռտուքի մասին նաև գրել են, որ Արարատ Միրզոյանի տեղից չշարժվելը մեկ բան էր նշանակում` նա հասկանում էր, որ իրեն չեն լսելու, և այդտեղ իր վարկանիշն ավելի կընկներ․ «Գիտե՞ք ինչն է հետաքրքիր, որ ԱԺ-ում ծեծկռտուքը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Այսինքն, իր պատգամավորները իրեն չեն հարգում։ Կառավարության անդամները լցվել էին պատգամավորներին իրարից բաժանելու, բայց Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը տեղներից չշարժվեցին։ Ինչո՞ւ։ Որովհետև բանի տեղ չէին դնի իրենց, և էլ ավելի խայտառակ վիճակում կհայտնվեին»: Մեկ այլ լրատվական, անդրադառնալով մայիսի 8-ի դեպքերին, գրել է․ «Ի դեպ, մայիսի 8-ին, մինչ խորհրդարանում իրար բզիկ-բզիկ անելը, մի ուշագրավ բան էլ տեղի ունեցավ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Արսեն Ջուլֆալակյանի ծնունդը շնորհավորելուց առաջ կամ հետո մոռացավ կեսբերան ասել, որ նաև Շուշիի ազատագրման օրն է ու շնորհավորել այդ կապակցությամբ։ Երբ նրան մի քանի անգամ տարբեր տեղերից հիշեցրին, նոր միայն ասաց, որ մայիսի 8-ին փառահեղ հաղթանակ․․․ և այլն և այլն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր