00:00:00

ՀՅԴ ԳՄ ՄՈ գրասենյակը դատապարտում է Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը

23:10, 13 մայիս 2020 Քաղաքականություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը խստորեն դատապարտում է ս.թ. մայիսի 11-ն ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից Լանզարոտի կոնվենցիայի վավերացման իրողությունը: «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան վավերացվեց առանց հանրային քննարկումների, առանց մասնագիտական` մանկավարժական, իրավաբանական, հոգեբանական հանրույթի կարծիքն ու մոտեցումները հաշվի առնելու, մինչդեռ այն անմիջականորեն վերաբերում է հանրային բացառիկ շահերի, առնչվում ազգային արժեքների հետ: Վտանգավոր և խիստ վիճահարույց ենթատեքստ պարունակող այս կոնվենցիան առանձնապես ուղղված է մեր հասարակության ապագային՝ երեխաներին:
Կոնվենցիան ինքնին իրավական փաստաթուղթ է՝ հանձնառությունների և պարտավորությունների ստանձնմամբ, որին հաջորդելու են համապատասխան գործողություններ և միջոցառումներ: Չի բացառվում, որ Կրթական և Կանխարգելիչ Միջամտության ծրագրերի քողի ներքո ՏԱՐՐԱԿԱՆ և ՄԻՋՆԱԿԱՐԳ կրթություն ստացող մեր երեխաները՝ սկսած վեց տարեկանից, սեռական «կրթություն» ստանան, ներառվեն իրազեկման և լուսաբանման ծրագրերում, որոնք տարիքային այդ խմբի երեխաների համար կարող են ծանր բարոյահոգեբանական և արժեհամակարգային կորստաբեր հետևանքներ ունենալ: Մի շարք երկրներում այս Կոնվեցիայի կիրառումը (Ֆինլանդիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Շվեդիա, Նորվեգիա) ոչ միայն չի մեղմել երեխաների նկատմամբ սեռական բռնությունները, այլև իրավիճակի վատթարացման արդյունքներ են արձանագրվել:
Նկատի առնելով այն բոլոր բացահայտ և թաքնված ռիսկերը, հնարավոր հետևանքները, որ պարունակում է Կոնվենցիայի գործադրումը, այն գնահատում ենք որպես ուղիղ սպառնալիք մեր ազգային արժեհամակարգին, ընտանեկան ավանդույթներին, մեր ժողովրդի հոգեբարոյական նկարագրին: Կոչ ենք անում ընդդիմանալ բացասական հետևանքների հանգեցնող Կոնվենցիայի գործադրման շրջանակներում բոլոր մակարդակներում ձեռնարկվող գործողություններին: Երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և նրանց հնարավոր բոլոր տեսակի բռնություններից զերծ պահելու համար՝ պահանջում ենք պատկան մարմիններից ու անձանցից կատարելագործել Հայաստանի օրենսդրությունն ու մաքրել երկրի բարոյահոգեբանական և արժեքային դաշտը»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31