00:00:00

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը վաճառել է բոլոր բիզնեսները

20:44, 13 մայիս 2020 Սպորտ

Հայաստանի հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոստովանել է, որ զբաղվում է բիզնեսով, սակայն Ռուսաստան տեղափոխվելուց հետո դրանց մեծ մասը վաճառել է: «Ես գիտեի, որ Ռուսաստան եմ տեղափոխվում 2-3 տարով, իսկ բիզնեսը ոչ միայն փող է բերում, այլև շատ ժամանակ է խլում: Դրա համար էլ վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները: Մնացել է միայն Դուբայում սննդի մատակարման ընկերությունը՝ Happy Box-ը, որը ընկերս է աշխատացնում: Որքան շատ ես գումար վաստակում, այնքան շատ էլ ծախսում ես: Ֆուտբոլիստները սիրում են թանկարժեք իրեր գնել, որի պատճառով կարիերան ավարտելուց հետո մնում են առանց որևէ միջոցի: Քանի որ զբաղվում եմ բիզնեսով, ես աննպատակ ծախսեր չեմ անում: Օրինակ, չեմ հասկանում այն ֆուտբոլիստներին, որոնք թանկարժեք ավտոմեքենաներ են գնում: Բավական է այն ավտոտնակից դուրս հանես, և դրա ինքնարժեքը կիսով չափ ընկնում է: Ես գերադասում եմ լավ տուն ունենալ, քան թանկարժեք ավտոմեքենա, քանի որ ապրում եմ տանը, այլ ոչ թե մեքենայում», - ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Ռոսիյսկայա գազետա» թերթի կայքը: Նշենք, որ Ալեքսանդր Կարապետյանը «Սոչի» ակումբ է տեղափոխվել 2019 թվականի ամռանը, Լյուքսեմբուրգի «Պրոգրես» թիմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր