00:00:00

Տիկին Մակունցը Պառլամենտը շփոթել է շուկայի հետ, մենք առեւտուր չենք անում, այն էլ մեր մանդատների. Անի Սամսոնյան

03:59, 13 մայիս 2020 Քաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարություններն ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի համար զարմանալի չեն, եթե Մակունցը չի նկատել կամ հերքում է, որ ԼՀԿ պատգամավորների վրա հարձակվել են եւ դա չի համարում սպառնալիք իրենց համար, ուրեմն չի կարող սպառանլիք տեսնել նաեւ Սասուն Միքայելյանի ելույթներում։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում ասաց պատգամավոր Անի Սամսոնյանը՝ խոսելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին։ «Տիկին Մակունցը Պառլամենտը շփոթել է շուկայի հետ. մենք առեւտուր չենք անում, այն էլ մեր մանդատների»,- ասաց պատգամավորը։
Անի Սամսոնյանն ասաց, որ ԱԺ նիստերի դահլիճ վերադառնալը ԼՀԿ-ի համար հղի է շատ լուրջ, վնասակար, վտանգավոր հետեւանքներով. «Քաղաքական ելույթ ունեցող ընդդիմության խմբակցության ղեկավարի նկատմամբ տեղի ունեցավ հարձակում ԱԺ ամբիոնի մոտ՝ նրա ելույթի համար։ Այսինքն՝ մեր կողմից եղած որեւէ քաղաքական ելույթ մեր գործընկերները կարող են համարել սադրանք, եւ դա իրենց իրավունք պիտի տա հարձակվել մեզ վրա, սրանից մենք այլեւս պաշտպանված չենք։
Մեր բացակայության ժամանակ նիստերի դահլիճում ելույթ հնչեց, որի ընթացքում մեզ փորձեցին վախեցնել ինչ-որ կառույցով, վախեցրին՝ եթե ձեզ հետ կլինեն ինչ-որ բաներ, ապա մենք դրա համար պատասխանատվություն չենք կարող կրել։ Այդ ամենը մեզ տալիս են հիմքեր՝ գնահատելու իրավիճակը շատ սթափ եւ հասկանանք, որ այդ նիստերի դահլիճում որեւէ քաղաքական ելույթ մեր կողմից կարող է իշխանության համար դիտարկվել սադրանք եւ մենք կարող ենք ենթարկվել հարձակման»։ ԼՀԿ պատգամավորը նշեց, որ իր ելույթներում ինքը որեւէ վիրավորական արտահայտություն չի անում. «Իմ ելույթներում ես որեւէ վիրավորական, որեւէ դատապարտելի արտահայտություններ չեմ անում, նախադասություններ չեմ անում, իմ ելույթներում ես փորձում եմ բարձրացնել հարցեր, որոնք շատ կարեւոր են քաղաքացիների համար, միշտ փորձում եմ, որպեսզի իմ խոսքը լինի թիրախային, անում եմ շեշտադրումներ, որոնք կարեւոր եմ համարում, եւ կարծես թե դրանք տեղ են հասնում, որի պատճառով էլ մենք փաստորեն կարող ենք ենթարկվել հարձակման խորհրդարանում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր