«Մի կարճ ժամանակ ջերմել եմ, սակայն երեւի որեւէ այլ պատճառով, քանի որ վարակի պատասխանը բացասական էր»,- նշեց նա։
Պատգամավորի օգնականը՝ Քնարիկ Հարությունյանը, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն ապաքինվում է, այս պահին Ծաղկաձորում է գտնվում։
«Ջերմում էի սկզբում, բայց հիմա շատ ավելի լավ եմ, անցել է ջերմությունս։ Նորքի հիվանդանոցից ինձ ուղարկել էին Գյումրու ինֆեկցիոն, որտեղից էլ տեղափոխել են Ծաղկաձոր, 3 օր է՝ ինչ այստեղ եմ»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր թեստավորվել է երկրորդ անգամ, թեստի պատասխանները դեռ պարզ չեն։