00:00:00

«Արսենալ»-ն ուզում է վաճառել Մխիթարյանին

00:57, 13 մայիս 2020 Սպորտ

Իտալական «Ռոմա»-ն չի դադարեցրել բանակցությունները Լոնդոնի «Արսենալ»-ի հետ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի, լոնդոնյան ակումբն ուզում է վաճառել Մխիթարյանին և կարող է համաձայնության գալ «Ռոմա»-ի հետ: Ավելի վաղ լուրեր կային, թե Մխիթարյանն իր գործակալին հայտնել է, որ ինքն ուզում է մնալ Հռոմում, և Ռայոլան պետք է բանակցի «Արսենալ»-ի հետ: Հայ կիսապաշտպանին դուր է գալիս աշխատանքը մայրաքաղաքային ակումբում և մարզիչ Ֆոնսեկայի հետ: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և վերսկսվելու հստակ ժամկետներ չկան, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր