00:00:00

Թաթոյանը Ադրբեջանի մարդու իրավունքների նոր հանձնակատարի հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնեց

17:50, 11 մայիս 2020 Քաղաքականություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու նաև Ադրբեջանի մարդու իրավունքների նոր հանձնակատարի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց Ազգային ժողովի մայիսի 11-ի նիստում: «Այնտեղ հանձնակատարը փոխվել է, նոր է: Երբ նախորդ հանձնակատարը կար, ես միշտ միջազգային մեր գործընկերների առաջ արտահայտել եմ իմ պատրաստակամությունը՝ հանդիպելու, քննարկելու հարցեր, բայց միշտ նշել եմ, որ, եթե Արցախին վերաբերող հարցեր կան, ապա այդ քննարկումներին պետք է մասնակցի նաև Արցախի ՄԻՊ-ը»,- ասաց Թաթոյանը: Արման Թաթոյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե որն է լինելու այդ հանդիպումների նպատակը, և դրանք չպետք է լինեն ձևական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր