00:00:00

Սպանություն՝ Արմավիրի մարզում. հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի

23:04, 10 մայիս 2020 Իրավական

Այսօր՝ մայիսի 10-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են որսորդական հրացանից կրակված խիծ: Փաստի առթիվ Արմավիրի քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արմավիր մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Կայքի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «Սովռանո» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր