00:00:00

Գյումրիում հրդեհ է բռնկվել մեքենայում

21:04, 10 մայիս 2020 Իրավական

Մայիսի 10-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Սեմյորոչկա» սուպերմարկետի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների փողոցի թիվ 51 հասցեում գտնվող «Սեմյորոչկա» գազալցակայանի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:01-ին, մարվել՝ 14:11-ին: Այրվել են ավտոմեքենայի ցուցիչների վահանակը և էլեկտրական լարեր՝ մասամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր