Անգլիայի Առաջին և Երկրորդ լիգաների մրցաշարերն ավարտվելու են նախատեսվածից շուտ, հայտնում է The Athletic-ը: Այդ լիգները համարվում են Անգլիայի ուժով երրորդ և չորրորդ լիգաները՝ ԱՊԼ-ից և Չեմպիոնշիփից հետո։
Այս մասին կհայտարարվի երկուշաբթի: Վերջերս հաղորդվել էր, որ Պրեմիեր լիգայի ղեկավարությունը մշակել է մրցաշրջանը վերսկսելու արձանագրություն:
Իր հերթին ԱՊԼ-ի թիմերը պլանավորում են մրցաշրջանը վերսկսել հունիսի 13-ին։ Այս մասին գրում է Mirror-ը։ Նշվում է, որ ակումբների աշխատակիցներին հայտնել են, որ պլանավորվում է այդ օրը առաջնությունը վերսկսել, եթե կառավարության կողմից աջակցություն լինի։Ավելի վաղ հաղորդվում էր, ԱՊԼ-ի ակումբներն ուզում են մայիսի 11-ից վերսկսել թիմային մարզումները։
Սակայն ԱՊԼ-ի մարզիչների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ռիչարդ Բիվանը կարծում է, որ Պրեմիեր լիգայի արդյունքները կարող են զրոյացվել, եթե թիմերը հրաժարվեն չեզոք մարզադաշտերում խաղալու գաղափարից։