Հայաստանի Հանրապետության հիմնական և ավագ 13 դպրոցում այս ուսումնական տարվա սկզբից ներդրվել է ֆինանսականկրթության փորձնական ծրագիրը: Ֆինանսական կրթության բաղադրիչն ինտեգրված է 2-10-րդ դասարանների «Ես և շրջակամիջավայրը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ծրագրերում: Այդ նպատակով նշվածառարկաների ծրագրերում կատարվել է փոփոխություն, որը հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով: Ըստ այդմ` նշվածառարկաների ծրագրերում ընդգրկվել են ֆինանսական կրթության թեմաներ, օրինակ` ինչպես վարկերի և ավանդների տեսակների,տոկոսագումարների, աշխատավարձերից կատարվող հարկային պահումների, եկամուտների և ծախսերի հաշվարկի, բյուջեիտնօրինման և ֆինանսական կրթությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Ֆինանսական կրթության փորձնական ծրագիրնիրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԲ ներկայացուցիչներիկողմից կրթական ծրագիրը մշակող աշխատանքային խումբ է ստեղծվել, որը նաև իրականացրել է ուսուցիչներիվերապատրաստում:
Ծրագրի ընթացքը և արդյունավետությունը քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել քննարկում դպրոցների ուսուցիչների, ՀՀ կենտրոնական բանկի և նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ:ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, կարևորելով փորձնական ծրագրի ներդրումըհանրակրթության համակարգում, շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին` առաջին քայլերը կատարելուհամարձակության համար. «Փորձնական ծրագրին մասնակցելու համարձակությունն առաջին կարևոր քայլն է՝ ֆինանսականկրթության ամբողջական ներդրման և հաջողության ուղղությամբ: Այս ամիսների ընթացքում դուք կուտակել եք փորձ, և այսօրմենք ուզում ենք խնդրել, որ դուք ներկայացնեք այն խնդիրները, որ արձանագրել եք, դրական և բացասական կողմերը,աշակերտների վերաբերմունքը և այլ հարցեր, որ կարևորում եք: Առօրյա աշխատանքում ձեր արձանագրած խնդիրներիվերլուծությունը հնարավորություն կտա վերամշակել ծրագիրը»,- նշել է վարչության պետը և հավելել, որ ԿԳ նախարարությունըմտադիր է գալիք ուսումնական տարվա սկզբին ֆինանսական կրթությունը ներդնել հանրապետության մոտ 350 դպրոցներում:
Քննարկման ընթացքում մանկավարժները ներկայացրել են իրենց դիտարկումները դպրոցական առարկայական ծրագրերում ներառված ֆինանսական կրթությանն առնչվող թեմաներին: Ուսուցիչները համոզմունք են հայտնել, որ ծրագրի ներդրումնարդյունավետ է: Նշվել է, որ հատկապես բարձր դասարանների աշակերտների մոտ հետաքրքությունն առարկայի նկատմամբ մեծ է,մասնավորապես հետաքրքրվում են վարկերով և ավտովարկերով, բիզնեսի համար նախատեսված հարկերով, աշխատավարձիհաշվարկով և այլ հարցերով:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ ներկայացված դիտարկումների և կարծիքների հիման վրակատարել լրամշակում: