Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 626 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 3-ով։ Համաձայն StopCov կայքի տվյալների՝ ապաքինվել է 297 քաղաքացի, մահացել` 10 հիվանդ: Կարանտինում է գտնվում 4 702 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 459 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Մարտի վերջին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը: