00:00:00

Հորդորում ենք Անդրանիկ Քոչարյանին զսպել անձնական հակակրանքները. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

04:05, 09 մայիս 2020 Քաղաքականություն

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրողների հետ ունեցած հարցուպատասխանին, որը հաջորդել է այսօր խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այս առիթով գրել է. «Այսօր` մայիսի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին` կապված վարչապետի այն խոսքին, որ «իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից», ասաց. «Ավելի ընդհանրական գնահատական տվեց վարչապետ Փաշինյանը, և մենք ամեն օր դա տեսնում ենք տարբեր դրվագներով: Էնպես որ, ես չեմ էլ մանրանում, դրանց գնահատականներից, ամբողջացրած, թե ինչ պատկեր է և սադրանքների ինչպիսի համախմբված գործընթաց է սկսվել, բոլորդ էլ տեսնում եք: Էստեղ (խմբ.՝ հայացք է նետում լրագրողներից մեկի բեյջին) կան հեռուստաընկերություններ, որոնք մասնակից են նաև էդ ամեն բոլոր գործողություններին»:
Այնուհետև Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ խոսքը 5-րդ ալիքի մասին է:
Սա իշխող խմբակցության պատգամավորի հերթական վիրավորական արտահայտությունն է լրագրողների հասցեին: Մենք բազմիցս կոչ ենք արել պարոն Քոչարյանին մնալ կոռեկտության սահմաններում, քանի որ նման պահվածքը հարիր չէ պաշտոնյային: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է Անդրանիկ Քոչարյանին զերծ մնալ լրագրողների հասցեին գնահատատականներ հնչեցնելուց, զսպել անձնական հակակրանքները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր