00:00:00

Այսօրվա «տղայական ռազբորկան» ապացույցն է, որ արժեքային հեղափոխություն չի եղել․ Զառա Հովհաննիսյան

03:50, 09 մայիս 2020 Քաղաքականություն

Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։ «Ազգային ժողովում տեղի ունեցած այսօրվա «տղայական ռազբորկան» ապացույցն է նրա, որ մեր երկրում արժեքային հեղափոխություն չի եղել։ Ինչպես և նախկին խորհրդարաններում, այնպես էլ այսօր կարող են ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորին ասել, «շիշը կտամ գլխիդ» կամ «վիզդ կկտրեմ», ու ամենահատկանշականն այն է, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն իրենց խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի ձեռքի տակից ուղղակի հեռացնում են ջրի շիշը, վստահ լինելով, որ հնչեցրածը կիրագործի։ Հստակ է, որ դա նույն «ուժեղ տղամարդու» կեղծ դիսկուրսի շարունակությունն է, որը եղել ու մնում է, ինչպես նաև վերջին շրջանում ակտիվորեն սնուցվում ու խրախուսվում է քաղաքական էլիտայի կողմից, ի չիք դնելով առանց բռնության հասարակություն ունենալու ներդրված ջանքերը։ Վստահ եմ, որ այս անգամ ևս ԱԺ-ն էթիկայի հանձնաժողով չի կազմավորի, չի քննարկի այս խայտառակությունը, իսկ ազգիս բռնարարներն էլ կհպարտանան իրենց ոչ ինտելեկտուալ ու թուլակամ տղեքով, որոնք անկարող են խոսքով և գաղափարներով հանդես գալու, այդ իսկ պատճառով գործի են դնում լոկ բռունցքները»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր