00:00:00

Կաքավաձորում ծննդյան տարեդարձին մասնակցած 50–ամյա տղամարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել. բնակիչ

01:51, 09 մայիս 2020 Առողջություն

Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում այսօր՝ մայիսի 8–ին, երեխայի ծննդյան տարեդարձ են նշել, որին մասնակցած 30 քաղաքացիներից մեկի՝ մոտ 50–ամյա տղամարդու մոտ երեկ հանձնած թեստի պատասխանն այսօր դրական է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կաքավաձորի բնակիչներից մեկը։ «Երեխայի ծնունդ են նշել, որին մասնակցել են նաեւ հարազատները, նրանք մեր գյուղից չեն։ Հյուրերից մեկը երեկ հիվանդանոց է գնացել, առողջական խնդիր ունենալու պատճառով, բայց քանի որ նաեւ ջերմություն է ունեցել, կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Այսօր եկել են գյուղ, խնջույքի ժամանակ այդ տղամարդուն զանգահարել են հիվանդանոցից եւ հայտնել, որ թեստի պատասխանը դրական է, նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նա հիմա մեկուսացվել է Երեւանի հիվանդանոցներից մեկում, իսկ խնջույքի մասնակիցները թեստ են հանձնել եւ ինքնամեկուսացվել են»,– ասաց նա։ Կաքավաձոր համայնքի ղեկավար Հայկ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց լուրը. «Գյուղում մարդ տեղյակ չէ, բուժքրոջն էլ եմ զանգել, ոչ ոք տեղյակ չէ, ես չգիտեմ, որտեղից եք նման բան իմացել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր