00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործություն. փաստաթղթերի կեղծում, 16 տարին չլրացածի հետ սեռական բռնի գործողություն

20:45, 08 մայիս 2020 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ փաստաթուղթ կեղծելու՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, խարդախության՝ 6, յուրացման կամ վատնման՝ 4, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու, թմրանյութ ձեռք բերելուն օժանդակելու եւ ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության եւ մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր