00:00:00

Քոչարյանը խոսեց կորոնավիրուսային իրավիճակում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահման պայմանների մասին

16:30, 08 մայիս 2020 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց կորոնավիրուսային իրավիճակում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահման պայմանների մասին։ Քոչարյանը նշեց, որ հնարավոր չէ այդ շենքային պայմաններում հեռավորություն պահպանել, տեղաշարժեր կան նեղ միջացքներով։ «Քրեակատարողական հիմնարկում աշխատակիցները աշխատում են մեկ օր և երեք օր ազատ են՝ 80 տոկոսը աշխատողների, և ոչ մեկը նրանց չի կարող վերահսկել աշխատանքի ավարտից հետո, թե իրենք ինչով են զբաղված։ 90 տոկոսը երիտասարդներ են, սա նշանակում է, որ առնվազն 50 տոկոսը իրենցից նույնիսկ վարակվելու դեպքում ախտանիշ չի ունենալու, և մարդ կարող է աշխատել, լինել վարակակիր։ Սրանք են պայմանները»,- ասաց Քոչարյանը։ Ավելի վաղ, Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել է Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբեյալ 3 միջնորդություն՝ կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու։ Նիստին ներկա էր Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր