00:00:00

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է «ատելության եւ այլատյացության ցունամի» առաջացնել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

17:20, 08 մայիս 2020 Առողջություն

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է առաջացնել «ատելության եւ այլատյացության ցունամի» առաջացնել, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, փոխանցում է AP-ն: Ըստ նրա` համացանցում աճում են բացասական տրամադրություններն օտարերկրացիների դեմ, եւ փողոցներում COVID-19-ի հետ կապված «հակասեմական դավադրության տեսություններ եւ հակաիսլամական հարձակումներ են տարածվել»: Նա նշել է, որ միգրանտներ եւ փախստականները դրոշմվել են որպես «վիրուսի աղբյուր, իսկ ապա զրկվել են բժշկական օգնությունից օգտնվելու հնարավորությունից»: «Քանի որ տարեցները ամենախոցելիներից մեկն են դարձել, սարկաստիկ մեմեր են հայտնվել,- ասել է նա:- Իսկ լրագրողները, բուժաշխատողները, օգնության ցուցաբերման աշխատողները եւ իրավապաշտպանները պարզապես իրենց աշխատանքի զոհն են դառնում»: Գուտերեշը կոչ է արել գործադրել «բոլոր ջանքերը` ամբողջ աշխարհում ատելությամբ լի հայտարարություններին վերջ տալու համար»: Նա նաեւ կոչ է արել քաղաքական առաջնորդներին սոլիդարություն ցուցաբերել բոլոր մարդկանց հետ, որպեսզի կրթական հաստատությունները կենտրոնանան «թվային գրագիտության վրա այն ժամանակ, երբ «ծայրահեղականները ձգտում են ներգրավել պոտենցիալ հուսահատ լսարանին»: ԶԼՄ-ներին, հատկապես` սոցիալական ցանցերին, նա կոչ է արել «վերացնել ռասիստական, կնատյացական եւ այլ վնասակար քոնթենթը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր