00:00:00

Մաքգրեգորի մենեջերը հաստատել է, որ Քոնորը ցանկանում է կրկին մենամարտ անցկացնել

16:27, 08 մայիս 2020 Սպորտ

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի մենեջեր Օդի Ատարան հայտարարել է, որ 31-ամյա մարզիկը ցանկանում է առաջիկայում կրկին մենամարտ անցկացնել: «Մաքգրեգորը ցանկանում է կրկին դուրս գալ օկտագոն, սակայն նա ցանկանում է մենամարտել հանդիսականների ներկայությամբ: UFC-ի ղեկավարության հետ մենք քննարկենք մենամարտը հանդիսականներով անցկացնելու հնարավորությունը: Կարծում եմ՝ Մաքգրեգորին կրկին օկտագոնում կտեսնենք հուլիսին»,- Ատարայի խոսքը փոխանցում է MMAJunkie-ն: Ավելի վաղ UFC նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ դեռ պարզ չէ, թե ով կլինի Մաքգրեգորի հաջորդ մրցակիցը: Վերջին անգամ 32-ամյա Մաքգրեգորն օկտագոն է դուրս եկել հունվարին: Ամերիկացի Դոնալդ Սերոնեի հետ մենամարտում իռլանդացի մարզիկը հաղթանակ տարավ 40 վայրկյանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր