00:00:00

ՌԴ ՔԿ-ն ավարտել է Ալբերտ Խուդոյանի գործով հետաքննությունը

12:07, 08 մայիս 2020 Իրավական

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն տեղեկացրել է  Optima Development  ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանի նկատմամբ քննչական գործողությունների ավարտի մասին, ով մեղադրվում էր ավելի քան 3.7 միլիարդ ռուբլու առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ, «Ինտերֆաքս»-ին հայտնել է փաստաբան Սերգեյ Չիժիկովը: Նա նշել է, որ պաշտպանական կողմն իր հերթին միջնորդություն է ներկայացրել քննության թերի լինելու, ինչպես նաեւ գործով երեք փորձաքննությունների հանման մասին, սակայն միջնորդությունը դեռ չի քննվել: Ապրիլի 30-ին ՔԿ- ն վերջնական խմբագրմամբ մեղադրանքն էր ներկայացրել Խուդոյանի նկատմամբ: Իսկզբանե քննությունը քրեական գործով պատճառված վնասի չափը 2.2 միլիարդ ռուբլի էր գնահատել, սակայն նոր փորձաքննության սկսվելուն պես գործարարին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 3.7 միլիարդ ռուբլու չափով խարդախության համար: Քննության վարկածով` գործարարն իր հանցակիցների հետ Mansfield Executive Limited-ից գողացել է Մոսկվայի Լենինգրադյան պրոսպեկտի վրա երեք հողամասի երկարաժամկետ վարձակալության իրավունքը: Խուդոյանից բացի, գործով անցնում է նաեւ «Ավիասիթի» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Կոնոպլյովը, որը ձերբակալվել էր ապրիլի 22-ին եւ նրան նույնպես մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության համար: Գործարարի պաշտպանությունը հայտարարել էր, որ քրեական գործը ճնշման գործիք էր դարձել նրա վրա` գույքը բռնագրավման նպատակով: Խուդոյանն այժմ գտնվում է տնային կալանքի տակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր