Անկախ` քաղաքական զարգացումների սրության աստիճանից, անկախ` մարդկանց անձնական դիրքորոշման կտրուկ բնույթից, պատիվ և արժանապատվություն ունեցող հասարակությունն իրավունք չունի քարկոծել իր արժանավորներին: Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին,
ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Սրիկայության գագաթնակետն է` քարկոծել կամ անվանարկել նրանց, ովքեր բարձր են պահել Հայաստանի Հանրապետության եռագույնը միջազգային և համաշխարհային հարթակներում:
Ըմբշամարտի աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սպորտային ֆենոմեն է: Հենց նրա շնորհիվ մենք քսան տարի ընդմիջումից հետո ունեցանք Օլիմպիական չեմպիոն: Արթուրի նման մարզիկները պետական և հասարակական գնահատանքի են արժանանում բոլոր քաղաքակիրթ պետություններում, իսկ մեզ մոտ պատկերը դարձյալ ծուռ հայելու էֆեկտ է տալիս` չեմպիոնին ներքաշելով ներքաղաքական ինտրիգների մեջ: