00:00:00

Ծեծկռտուք և դանակահարություն Արմավիրում

20:47, 07 մայիս 2020 Իրավական

Մայիսի 1-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Արմավիրի բաժնում նույն հիվանդանոցից մեկ ժամվա ընթացքում երկու ահազանգ ստացվեց: Մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած և սալջարդ վերքերով երկու տղամարդ էին տեղափոխվել: Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին համապատասխան արձանագրություններ: Զրուցեցին բժշկի և տուժողների հետ: Նրանցից մեկը վստահեցնում էր, թե վերքերը ստացել է բակում ընկնելու հետևանքով: Սակայն վնասվածքների բնույթն այլ բան էր հուշում, և տղամարդու հայտարարությունը ոստիկաններին հավատ չներշնչեց: Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց: Իրավապահները պարզեցին, որ Արմավիր քաղաքի «Կապույտ կամուրջ» կոչվող տարածքում տղամարդկանց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքները պատճառել է Արմավիրի Բաղրամյան փողոցի 24-ամյա մի բնակիչ և տուժողներից մեկի «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայով դեպքի վայրից դիմել փախուստի: Ժամը 6-ի սահմաններում կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին: Մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, դեպքի վայրում հայտնաբերվել է նաև դանակը: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր