00:00:00

Վարդան Օսկանյանի որդուն սնանկ ճանաչելու պահանջով դատական հայց է ներկայացվել

17:00, 07 մայիս 2020 Իրավական

Դիմումատու Օկսեն Գյուլնազարյանը դիմել է Սնանկության դատարան պահանջելով , որ դատարանը սնանկ ճանաչի Արտաքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի որդուն` Արա Օսկանյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Պահանջը ներկայացվել է մայիսի 6-ին։ Գործը մակագրվել է դատավոր Արթուր Աթաբեկյանին։ Նշենք, որ Armlur.am-ը հայտնել է՝ Արա Օսկանյանը Օկսեն Գյուլնազարյանին պարտք է եղել շուրջ 5 միլիոն դրամ, սակայն ԱԺ նախկին պատգամավորի որդին այդպես էլ չի կարողացել վճարել գումարը, ինչի արդյունքում էլ նրան հարկադիր սնանկացման են տանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր