00:00:00

Բացահայտվել է 29-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը

15:54, 07 մայիս 2020 Իրավական

2020թ.ապրիլի 22-ին՝ ժամը 22:00-ին, «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը, որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք՝ հեմոպերիտենիում ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 29-ամյա երիտասարդի: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքն ստացել է  2020թ. ապրիլի 22-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ն.Շենգավիթ 14-րդ եւ 6-րդ փողոցների հատման վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Երեւան քաղաքի բնակչի կողմից: Վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երեւանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված արարք առերեւույթ կատարելու համար, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր