00:00:00

Մխիթարյանն ուզում է մնալ Հռոմում

17:17, 07 մայիս 2020 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ցանկություն ունի մնալու «Ռոմա»-ում և այդ մասին հայտնել է «Արսենալ»-ին: Այս մասին գրում է  Corriere dello Sport-ը։ Մխիթարյանն իր գործակալին հայտնել է, որ ինքն ուզում է մնալ Հռոմում և Ռայոլան պետք է բանակցի «Արսենալ»-ի հետ: Հայ կիսապաշտպանին դուր է գալիս աշխատանքը մայրաքաղաքային ակումբում և մարզիչ Ֆոնսեկայի հետ: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ռոմա»-ի մարզական տնօրեն Ջանլուկա Պետրաչիի բանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են տվել: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և վերսկսկվելու հստակ ժամկետներ չկան, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր