00:00:00

Ձերբակալվել է Գորիս քաղաքի 44-ամյա բնակիչը՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով

20:23, 06 մայիս 2020 Իրավական

2020թ-ի մայիսի 4-ին` ժամը 23:25-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Գորիս քաղաքի 45–ամյա բնակիչը` աջ ազդրի ստորին երրորդականի կույր հրազենային վնասվածք, ազդոսկրի միջին ստորին երրորդականի շրջանի փակ բազմաբեկորային կոտրվածք` օտար մարմնի առկայություն ախտորոշմամբ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով : Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում գործող հացատանը, անձնական հարցերի պարզաբանման ժամանակ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակով կրակոց է արձակել 45-ամյա համաքաղաքացու ուղղությամբ՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս և հեռացել դեպքի վայրից: Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Գորիս քաղաքի 44-ամյա բնակիչ է : Վերջինս ձերբակալվել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ և առգրավվել: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր