00:00:00

Արուսյակ Թյուրապյանի ողբերգական մահվանն անդրադարձել է ամերիկյան մամուլը

10:13, 06 մայիս 2020 Իրավական

Սփիւռքահայ հայտնի թարգմանիչ, երաժիշտ, գրադարանագետ Պերճ Թյուրապյանը հայտնել է իր դստեր՝ Արուսյակ Թյուրապյանի մահվան մասին: Երիտասարդ կնոջ մահը ցնցել է հարազատներին, հաղորդում է «Արեւելքը»: «Թյուրապյանը եւ Սքուտըրի ընտանիքները խորունկ կսկիծով հայտնում են Արուսյակ Թյուրապյանի մահվան բոթը, որ մեզ ցնցեց 2020 թվականի ապրիլ 30-ին: Արուսյակը սիրառատ եւ քնքուշ դուստր էր, մայր, կին, քույր, ընկեր... Նա սեր ու անդորր է ճառագում շուրջը՝ իր լույսով ու ջերմությամբ առատորեն ողողելով իրեն շրջապատող մարդկանց: Իր եւ ուրիշների համար նա կյանքը գեղեցիկ էր դարձնում՝ մարմնավորելով բարություն ու կարեկցանք, լինելով առեղծվածային բնության մի մասնիկը: Մենք այսօր սգում ենք մեր սիրելի Արուսյակի կորուստը՝ հորդառատ մխիթարություն գտնելով մեզ սգակից ընտանիքիների ու ընկերների սիրո եւ համակրանքի արտահայտությունների մեջ: Արուսյակի լույսը, որ ողողել է մեր մտերիմների հոգին, ամոքում է մեզ ու սփոփում»,- գրել է Պերճ Թյուրապյանը՝ հայտնելով, որ հասարակական հավաքների սահմանափակման  պատճառով Արուսյակի հոգեհանգստյան ու թաղման արարողությունները տեղի կունենան մտերմիկ ընտանեկան պայմաններում եւ այնպես ինչպես ինքն էր ցանկացել »:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր