00:00:00

Ոստիկնություն բերման ենթարկվածի խուզարկությամբ սուբուտեքս եւ դանակ է հայտնաբերվել

22:02, 05 մայիս 2020 Իրավական

Օրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Երեւանի Օհանովի փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի 46-ամյա մի բնակչի՝ իր մեքենայով հանդերձ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սպիտակ փոշենման զանգված, դեղահաբի կտոր եւ ծալովի դանակ։ Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ հայտնաբերվածը սուբուտեքս է` իր օգտագործման համար։ Նշանակվել են փորձաքննություններ։ Նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր