00:00:00

Ոստիկանությունը չի մեկնաբանում «Մաքս փեթրոլի» աշխատակցին խաբեությամբ քրեական ոստիկանություն տանելու մասին լուրը

20:45, 05 մայիս 2020 Իրավական

Ոստիկանությունը չի մեկնաբանում «Մաքս փեթրոլի» աշխատակից Կարեն Հախվերդյանին խաբեությամբ քրեական ոստիկանություն տանելու մասին տեղեկությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարեն Հախվերդյանին ոստիկաններն ասել են, որ մեքենայի վթարի կապակցությամբ պետք է ներկայանա ոստիկանության Մաշտոցի բաժին, սակայն խաբեությամբ տեղափոխել են քրեական ոստիկանություն եւ թույլ չէին տալիս փաստաբանին՝ տեսակցել իր պաշտպանյալին: Ոստիկանությունից խոստացան ավելի ուշ մեկնաբանություն տալ, այնուամենայնիվ չհերքեցին կատարվածը։ Երկար ժամանակ է Ոստիկանությունից մեր զանգերին չեն պատասխանում։ Նշենք, որ փաստաբան Գոռ Միքայելյանը հայտնել էր, որ  երկար ժամանակ իրեն թույլ չեն չտվել տեսակցել իր վստահորդին, սակայն այս պահին ներսում է իր վստահորդի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր