00:00:00

Մայիսի 4-ին Երևանում ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները. 21 մեքենա տարվել է պահպանվող հատուկ տարածք

19:40, 05 մայիս 2020 Իրավական

Մայիսի 4-ին ճանապարհային ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրեց մայրաքաղաքում։ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հայտնաբերեցին տարբեր խախտումներ կատարած վարորդների, որոնցից 21-ի մեքենաներն ու մոտոցիկլետները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Չորս մոտոցիկլետ առանց համարանիշի էին, 2 մեքենայի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, ևս 2 մեքենա հետախուզման մեջ էր, 1 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր և մի մեքենայի վրա փոխարինված համարանիշ էր։ Բոլոր օրինախախտները ենթարկվեցին վարչական պատասխանատվության։ Հարգելի՛ վարորդներ, պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր