00:00:00

«Լիվերպուլը» չի շտապում պայմանագիր կնքել Վերների հետ

16:30, 05 մայիս 2020 Սպորտ

Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը շարունակում է բանակցությունները գերմանական «Լայպցիգի» ու Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Տիմե Վերների ներկայացուցիչների հետ: «Լիվերպուլը» տեղեկացրել է Վերների ներկայացուցիչներին, որ ակումբը դեռ չի շտապում պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ և կսպասի ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 24-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել անգլիական «Լիվերպուլ»: Վերների որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել լիվերպուլյան թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որն անձամբ է բանակցել ֆուտբոլիստի հետ: Վերներին ձեռք բերելու ցանկություն ուներ նաև Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 25 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր