00:00:00

Ռոնալդուն ժամանել է Թուրին․ նա երկու շաբաթ կանցկացնի ինքնամեկուսացման մեջ

05:28, 05 մայիս 2020 Սպորտ

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժամանել է Թուրին, հայտնում է Football Italia-ն։ Պորտուգալացի հարձակվողի անձնական Gulfstream G200 ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրինում` երկուշաբթի երեկոյան։ Ռոնալդուն երկու շաբաթով կենթարկվի պարտադիր ինքնամեկուսացման, ինչից հետո՝ մայիսի 18-ին, կկարողանա վերսկսել մարզումները թիմի հետ։ Հիշեցնենք, որ Իտալիայի իշխանությունները թույլատրել են ֆուտբոլային թիմերին վերսկսել մարզումները մայիսի 4-ից։ 35-ամյա պորտուգալացին լքել էր Թուրինը մարտին, որպեսզի տեսակցեր մորը, ով գլխուղեղի կաթված էր ստացել։ Ռոնալդուն ինքնամեկուսացումն անցկացնում էր Մադեյրայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր